ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Մարդկային զանգվածների կառավարման տեխնոլոգիաներում մեծ ուշադրություն է հատկացվում հոգեբանական գործոնին

Մարդկային զանգվածների կառավարման տեխնոլոգիաներում մեծ ուշադրություն է  հատկացվում հոգեբանական գործոնին
28.04.2026 | 20:03

Հասարակության կառավարումը հեշտացնելու նպատակով մարդկանց պարզունակացումը, նրանց ներարկելով լավի ու վատի, չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի, արդարի ու անարդարի մասին ծայր աստիճանի սև ու սպիտակի վերածված իդեալականացված պատկերացումներ, մի փայտ է, որն ունի երկու ծայր։

Բանն այն է, որ կառավարողների որոշակի նպատակներ հետապնդող պրագմատիկ քաղաքականությունն անհրաժեշտաբար ունենում է և՛ սև, և՛ սպիտակ կողմեր, մի բան, որը դեպքերի մեծ մասում հակասում է լավի, բարու, ազնիվի ու արդարի մասին իդեալականացված պատկերացումներ ունեցող մարդկային մասսայի ու, հատկապես, դեպի իդեալիզմ հակում ունեցող երիտասարդության սկզբունքներին։

Այս հանգամանքը, հատկապես, արևմտյան բարեկեցիկ կյանքով ապրող դեմոկրատական երկրներում, դանդաղ գործողության ռումբի է նման, քանի որ անխուսափելիորեն տեղի ունեցող չարը, դաժանը, վատը, անազնիվն ու անարդարը մարդկանց մեջ բնական հարցեր են առաջացնում, այն իմաստով, որ «բա, դու մեզ ուրիշ բան էիր ասում»։

Հանրահայտ է նաև, որ մարդկային զանգվածների կառավարման տեխնոլոգիաներում ամենամեծ ուշադրությունը դարձվում է հոգեբանական գործոնի վրա, որը շատ զգայուն է կյանքի որակի ու բարեկեցության նկատմամբ, բայց նաև պետք է հաշվի առնել, որ կյանքի բարձր որակն ու բարեկեցության ավելի բարձր մակարդակը մարդկանց դարձնում են էգոիստ և իրենց շահերի նկատմամբ ոտնձգություն անողների հանդեպ ավելի ոչ օբյեկտիվ ու դաժան։

Իսկ բարեկեցիկ պարզունակությունը լինում է շատ ավելի անարդար ու դաժան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 9171

Մեկնաբանություններ